Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-118-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 182.3-րդ հոդվածում՝

1) 10-րդ մասի «ինքնամեկուսացման» բառը փոխարինել «օբսերվացիայի» բառով.

2) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սույն հոդվածի 10-րդ մասի իմաստով՝ մեկուսացում է համարվում վարակիչ հիվանդությամբ հիվանդ կամ վարակի կասկածով անձանց, հնարավոր վարակակիր անձանց առանձնացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի (այսուհետ սույն հոդվածում՝ Լիազոր մարմին) որոշմամբ նախատեսված վայրում կամ Լիազոր մարմնի համաձայնությամբ՝ անձի մշտական բնակության կամ իր նախընտրությամբ՝ մեկ այլ վայրում՝ որոշակի ժամանակահատվածով, այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

 Սույն հոդվածի 10-րդ մասի իմաստով՝ օբսերվացիա է համարվում կոնտակտավորների, կարանտինային գոտի մուտք գործող և դուրս եկող, Լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդության տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ախտանշաններ չունեցող անձանց առանձնացումը Լիազոր մարմնի որոշմամբ նախատեսված վայրում կամ Լիազոր մարմնի համաձայնությամբ՝ անձի մշտական բնակության կամ իր նախընտրությամբ՝ մեկ այլ վայրում, և բժշկական հսկողության սահմանումը՝ տվյալ վարակիչ հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի տևողությամբ:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 182.4-րդ հոդվածում՝

1) 1-ին, 2-րդ, 5-10-րդ մասերը «տուգանքի» բառից առաջ լրացնել «նախազգուշացում կամ» բառերով.

2) 9-րդ մասի «ինքնամեկուսացման» բառը փոխարինել «օբսերվացիայի» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով.

«12. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված իրավախախտում հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մարտի 25

Երևան

ՀՕ-118-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: