Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-113-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասում «ապրանքների ներմուծումը» բառերը փոխարինել «ապրանքների՝ մաքսային ընթացակարգով հայտարարագրումը (բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի)» բառերով։

 

Հոդված 2․ Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3․ Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 4․ Օրենքի 187-րդ հոդվածի 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 5․ Օրենքի 189-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով․

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ առևտրային գործունեության թույլտվությունը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում տրամադրվում է մրցույթի հիման վրա, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի հետ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմինը կամ համայնքի ղեկավարը կնքում է մաքսային հսկողության գոտի հանդիսացող համապատասխան տարածքն ուղղակի եղանակով վարձակալության տրամադրման պայմանագիր:

3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:».

2) 6-րդ մասից հանել «հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները և մաքսային» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7․ Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները կարող է սահմանել Կոմիտեն։»։

 

Հոդված 6․ Օրենքի 212-րդ հոդվածի 7-րդ մասում «Կառավարությունը սահմանում է» բառերը փոխարինել «Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեն կարող է սահմանել» բառերով։

 

Հոդված 7․ Օրենքի 229-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 8․ Օրենքի 256-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․

«1.1. Միության մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայման է իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն երեք անձի առկայությունը:»:

 

Հոդված 9․ Օրենքի 260-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 10. Օրենքի 261-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․

 «1.1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցիչը հանվում է սույն օրենքի 256-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պայմանը չպահպանելու դեպքում:»:

 

Հոդված 11. Օրենքի 262-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․

«5. Մաքսային ներկայացուցիչները պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը՝ Կոմիտեի սահմանած կարգով:»:

 

Հոդված 12. Օրենքի 284-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով․

«5. Անմաքս առևտրի խանութների վայրերը սահմանում է Կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցմամբ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վայրերում կարող են գործունեություն իրականացնել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նախաորակավորված անձինք՝ մրցույթով ընտրվելու դեպքում:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 13. Օրենքի 285-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․

«3) նախաորակավորված լինելու և սույն օրենքի 284-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով կազմակերպված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելու մասին տեղեկություններ:»:

 

Հոդված 14. Օրենքի 287-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․

«1.1. Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից անմաքս առևտրի խանութի տիրապետողին հանելու հիմք է անմաքս առևտրի խանութի տիրապետողի կողմից նախաորակավորման արդյունքով ստանձնած պարտավորությունները չկատարելը:»:

 

Հոդված 15. Մինչև սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելը անմաքս առևտրի խանութների համար Կոմիտեի սահմանած վայրերում գործունեություն կարող են իրականացնել մինչև Օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախաորակավորման կարգի ընդունումը անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ներառված անձինք:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հոդված 17. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մարտի 25

Երևան

ՀՕ-113-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: