ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 56-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն.».
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության մասին կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը տեղեկացնում է մասնակիցների ռեեստրը վարողին` այդ հիմքերի առկայությունը հավաստող փաստաթուղթը անձին տրամադրելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 61-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն.»:
Հոդված 3. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
3. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգի ընդունումը ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են գործող իրավակարգավորումներով:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 25 Երևան ՀՕ-124-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|