ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՀՕ-101-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում առաջին «չափանիշներին» բառը փոխարինել «չափանիշներին, այդ թվում` հարկային հսկողության իրականացման համար կիրառվող ռիսկերի կառավարման համակարգով (այսուհետ` Կառավարության սահմանած չափանիշներ),» բառերով։
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետի «2024 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2025 թվականի հունվարի 1-ը» բառերով.
2) 2-րդ կետի «2024 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2025 թվականի հունվարի 1-ը» բառերով, «հունիսի 30-ի դրությամբ» բառերը` «դեկտեմբերի 31-ի դրությամբ» բառերով, իսկ «2024 թվականի հուլիսի 1-ից» բառերը` «2025 թվականի հունվարի 1-ից» բառերով:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում «2024 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի հունվարի 1-ից» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 25 Երևան ՀՕ-111-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|