ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով, իսկ «վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների» բառերը՝ «աջակցող միջոցների» բառերով։
Հոդված 2. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։
Հոդված 3. Օրենքի 67-րդ հոդվածի 6.1-ին մասում «հաշմանդամություն ձեռք բերած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 1 Երևան ՀՕ-51-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական: