ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «հաշմանդամային սայլակ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «անվասայլակ» բառով, իսկ «հաշմանդամը» բառը՝ «հաշմանդամություն ունեցող անձը» բառերով։
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում «հաշմանդամային սայլակներով» բառերը փոխարինել «անվասայլակներով» բառով։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 1 Երևան ՀՕ-65-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|