Basic information
Number
N 1810-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.12.2006-11.03.2007)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.12.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.12.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.12.2006
Effective date
22.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2006 թվականի N 1810-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Աշոտ Տեր-Վարդանյանին` 30.0 հազ. դրամ, Ավետիս Ռոստոմյանին` 30.0 հազ. դրամ, Սեդրակ Մելքոնյանին` 30.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 60.0 հազ. դրամ, Սերյոժա Հարությունյանին` 60.0 հազ. դրամ, Կարեն Ասատրյանին` 60.0 հազ. դրամ, Կամո Հարոյանին` 150.0 հազ. դրամ և Արթուր Սարգսյանին` 60.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 480.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. դեկտեմբերի 15
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
01.03.2007, N 217-Ա 11.03.2007, N 1810-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation