Basic information
Number
N 1899-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.01.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.132
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.12.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.01.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.01.2007
Effective date
25.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2006 թվականի N 1899-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «ե» կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առևտրային նպատակներով հրատարակել Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի 1500 օրինակ:

2. Սահմանել, որ, որպես գույքային իրավունքի հատուցում, Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի անգլերեն լեզվով տարբերակի թարգմանությունը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի կառուցվածքը, աշխատանքների իրականացման ժամանակացույցը և ծախսերի ժամանակացույցը հաստատելու մասին» N 2163-Ն որոշման շրջանակներում հրատարակված Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի օրինակները բաշխելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 13
Երևան