ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 14․ | Ոստիկանության պարտականությունները զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս |
1. Ոստիկանությունը պարտավոր է պատշաճ իրականացնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորությունները և պարտականությունները։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. փետրվարի 2 Երևան ՀՕ-44-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|