Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-17-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 31.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը «պահպանության համար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն մասի 5.1-ին կետի)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) մաքսային մարմինների կողմից հետևյալ յուրաքանչյուր ապրանքի ժամանակավոր պահպանության համար` սկսած ժամանակավոր պահպանության 4-րդ օրվանից` օրական`

ա. ԱՏԳ ԱԱ 8429 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ

բազային տուրքի 10-ապատիկի չափով

բ. ԱՏԳ ԱԱ 8701 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ

բազային տուրքի 10-ապատիկի չափով

գ. ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ

բազային տուրքի 7-ապատիկի չափով

դ. ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ

բազային տուրքի 5-ապատիկի չափով

ե. ԱՏԳ ԱԱ 8704 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ

բազային տուրքի 10-ապատիկի չափով

զ. ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ

բազային տուրքի 10-ապատիկի չափով

է. ԱՏԳ ԱԱ 8709 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ

բազային տուրքի 10-ապատիկի չափով

ը. ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ

բազային տուրքի 5-ապատիկի չափով

թ. ԱՏԳ ԱԱ 8716 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ

բազային տուրքի 10-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրն ընդգրկող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. հունվարի 30

Երևան

ՀՕ-17-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2024 թվական: