ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին
«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ներքին աուդիտի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-17-Ն օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «համապատասխանաբար քաղաքացիական կամ համայնքային» բառերը փոխարինել «հանրային» բառով.
2) 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի «երկու տարվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. հունվարի 30 Երևան ՀՕ-16-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|