ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պրոբացիայի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաև պրոբացիայի պետական ծառայության (այսուհետ` Պրոբացիայի ծառայության) գործունեության» բառերը:
Հոդված 2. Օրենքի 1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին հոդվածով.
«Հոդված 1.1. | Պրոբացիա իրականացնող մարմինը |
1. Հայաստանի Հանրապետությունում պրոբացիա իրականացնում է պրոբացիայի ծառայությունը (այսուհետ` Պրոբացիայի ծառայություն):
2. Պրոբացիայի ծառայության խնդիրները, կազմակերպման և գործունեության հիմունքները, Պրոբացիայի ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության լիազորությունները սահմանվում են «Պրոբացիայի ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:»:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «Քաղաքացիական» բառը փոխարինել «Պրոբացիայի» բառով:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «քաղաքացիական» բառը փոխարինել «հանրային» բառով և նույն կետից հանել «պաշտոնների անվանացանկով նախատեսված» բառերը:
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. | Պրոբացիայի նպատակները». |
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 15-րդ գլխում՝
1) վերնագրի «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» բառը փոխարինել «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐԸ» բառերով.
2) 52-56-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-423-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|