ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից հանել «գեներալ-լեյտենանտ» և «գեներալ-գնդապետ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 7-րդ մասի «բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբերի» բառերը փոխարինել «գլխավոր պաշտոնների խմբի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից հանել «, գեներալ-լեյտենանտ, գեներալ-գնդապետ» բառերը:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պետական լիազոր մարմնի ղեկավարի, պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնների նշանակման և պաշտոններից ազատման կարգը սահմանվում է «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7.ուղղ. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի երկրորդ նախադասությունը հանել.
2. 16-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. հունվարի 8 Երևան ՀՕ-1-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|