ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը «օրենսգրքով,» բառից հետո լրացնել ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքով,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 17-19-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «պետական պահուստի բաղկացուցիչ մասն է, որը» բառերը.
2) 3-րդ մասի «պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի» բառերը փոխարինել «մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր պետական մարմնի» բառերով, իսկ «Գանձարանն» բառը՝ «Մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր պետական մարմինն» բառերով:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ա» ենթակետի «պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին՝ պետական պահուստի համալրման նպատակով» բառերը փոխարինել «մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր պետական մարմնին՝ ազգային պահուստի համալրման նպատակով» բառերով.
2) 3-րդ մասի «գանձարանին» բառը փոխարինել «մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր պետական մարմնին» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքով նախատեսված փոփոխությունների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-400-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|