ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասում «ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց)» բառերը փոխարինել «հաշվառվել պահեստազորում) կամ օրենքով սահմանված հիմքերով և կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից և չունի օրենքով սահմանված վերափորձաքննություն անցնելու պարտականություն» բառերով:
Հոդված 2. Oրենքի 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասի «, 3-րդ և 7-րդ» բառերը փոխարինել «և 3-րդ» բառերով.
3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Oրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ կետերով.
«9) գերության մեջ գտնվելու դեպքում.
10) մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս:»:
Հոդված 4. Oրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. | Ծառայողների ատեստավորումը |
1. Ազգային անվտանգության մարմիններում գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների (սույն հոդվածում այսուհետ՝ ծառայող) ատեստավորումն անցկացվում է հավելավճար հաշվարկելու նպատակով: Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա չեն ատեստավորման:
2. Ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:
3. Ազգային անվտանգության մարմիններում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորվում են պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան ինն ամսվա ընթացքում:
4. Առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորվում են պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
5. Ատեստավորման ենթակա և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում կամ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող ծառայողն ատեստավորվում է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երկու ամիս հետո:
6. Ատեստավորման ենթակա և արձակուրդում կամ գործուղման մեջ կամ կադրերի տրամադրության տակ գտնվող կամ ուսման (վերապատրաստման) ուղարկված կամ ժամանակավոր անաշխատունակ կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողն ատեստավորվում է ոչ շուտ, քան այդ հանգամանքները վերանալուց երկու ամիս հետո:
7. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
8. Ատեստավորումն անցկացնում են հանձնաժողովները, որոնց ձևավորման կարգը սահմանվում է ատեստավորման կարգը սահմանող Կառավարության որոշմամբ:
9. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից մեկը.
1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:
10. Ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը պետական լիազոր մարմնի ղեկավարին դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:
11. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը կայացվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
12. Այն ծառայողները, որոնց վերաբերյալ ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, յուրաքանչյուր տարի մեկ անգամ կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար:
13. Ծառայողին այլ՝ հավասար կամ ցածր պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողը ենթակա չէ ատեստավորման, եթե չի լրացել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը: Հավասար կամ ցածր պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողի ատեստավորման արդյունքները պահպանվում են, ընդ որում, ցածր պաշտոնի նշանակվելիս հավելավճարը հաշվարկվում է ցածր պաշտոնի խմբի համար սահմանված չափով: Առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողը մինչև նոր պաշտոնում ատեստավորվելը շարունակում է ստանալ նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը:
14. Եթե հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերած ծառայողն ատեստավորվել է բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում, ապա առաջխաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում ծառայողը ենթակա չէ ատեստավորման, եթե չի լրացել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը, իսկ նրա ատեստավորման արդյունքները պահպանվում են:
15. Եթե ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, որից հետո ծառայողին տրամադրվել է հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, կամ ծառայողը թողնվել է կադրերի տրամադրության տակ, կամ կասեցվել է նրա պաշտոնավարումը, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետն այդ ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է սույն մասում նշված հանգամանքները վերանալու օրը:
16. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողների համար հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝
1) ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացություն կայացվելու դեպքում.
2) բարձրագույն խմբի պաշտոնի նշանակվելիս:
17. Ատեստավորման կարգը, ինչպես նաև ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել հաստիքային գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներում ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ:
18. Հավելավճարի հաշվարկման կարգը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Սույն հոդվածի համաձայն՝ հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում: Հավելավճար հաշվարկելու իրավունք ձեռք չբերելու կամ հավելավճարի վճարումը դադարելու դեպքում ծառայողների համար հաշվարկվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ տվյալ պաշտոնի համար Կառավարության որոշմամբ նախատեսված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները:»:
Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 8-րդ կետից հանել «, արհեստակցական» բառը.
2) 7-րդ մասում՝
ա. «կարող է» բառերից հետո լրացնել «ուսումնական հաստատություններում» բառերով,
բ. «հեռակա ուսումնական հաստատություններում» բառերը փոխարինել «մասնագիտություններով հեռակա ուսուցման ձևով» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող և ուսումնական հաստատությունում առկա ուսուցման ձևով սովորող քաղաքացին պաշտոնի նշանակվելիս պարտավոր է ապահովել սույն մասով նախատեսված պահանջի կատարումը՝ պետական լիազոր մարմին ներկայացնելով հեռակա ուսուցման ձևի անցնելու վերաբերյալ փաստաթղթերը:»:
Հոդված 6. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետը «վերապատրաստումը» բառից հետո լրացնել «կամ հեռացվել է ուսումնական հաստատությունից» բառերով,
բ. 2-րդ կետի «6-9-րդ» բառերը փոխարինել «8-9-րդ» բառերով, իսկ նույն կետը «12-14-րդ կետերով» բառերից հետո լրացնել «և 1.1-ին մասով» բառերով,
գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ծառայությունից արձակվել է սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով, բացառությամբ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված դեպքերի, եթե նշված հանգամանքները հիմնավորվում են անհրաժեշտ փաստաթղթերով և պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից գնահատվում որպես ծառայությունը շարունակելու համար խոչընդոտ:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը սահմանվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:».
3) 4-րդ մասի «խախտվելու դեպքում սովորելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվում է» բառերը փոխարինել «խախտվելու դեպքում զինծառայողը վճարում է տուժանք» բառերով, իսկ նույն մասը «կարգով» բառից հետո լրացնել «և չափերով» բառերով:
Հոդված 7. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պաշտոնի նշանակված, ինչպես նաև ատեստավորում անցած զինծառայողների վրա:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-404-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|