ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն է: Գլխավոր քարտուղարն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ պետական մարմնի գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները:».
2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 5-8-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Կառավարության որոշման հիման վրա օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից կարող են գործել պաշտպանության հարցերով կցորդներ, ռազմական և առևտրական կցորդներ, մասնագիտացված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ:
6. Պաշտպանության հարցերով կցորդները, ռազմական կցորդները կարող են ունենալ տեղակալներ և օգնականներ:
7. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից Կառավարության որոշմամբ կարող են գործել այլ կցորդներ և ներկայացուցիչներ՝ այդ պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով:
8. Սույն հոդվածի 5-րդ և 7-րդուղղ. մասերում նշված կցորդների և ներկայացուցիչների, ինչպես նաև պաշտպանության հարցերով կցորդների, ռազմական կցորդների տեղակալների և օգնականների հաստիքները սահմանվում են վարչապետի որոշմամբ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-11-րդ մասերով.
«9. Սույն հոդվածի 5-րդ և 7-րդուղղ. մասերում նշված կցորդները և ներկայացուցիչները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են վարչապետի որոշմամբ, իսկ պաշտպանության հարցերով կցորդներիուղղ., ռազմական կցորդների տեղակալները և օգնականները՝ իրավասու պետական մարմնի ղեկավարի հրամանով:
10. Սույն հոդվածի 5-րդ և 7-րդուղղ. մասերում նշված կցորդները և ներկայացուցիչները գործում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:
11. Սույն հոդվածի 5-րդ և 7-րդուղղ. մասերում նշված կցորդների և ներկայացուցիչների, ինչպես նաև պաշտպանության հարցերով կցորդների, ռազմական կցորդների տեղակալների և օգնականների առաջադրման, նշանակման, ազատման, լիազորությունների շրջանակի, գործունեության, նրանց և նրանց ընտանիքի անդամների պահպանման ծախսերի ֆինանսավորման կարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության որոշմամբ:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «ներկայացուցիչները նշանակվում են» և «նշանակվելու դեպքում» բառերից հետո հանել «մինչև» բառը։
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի «արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար» բառերը հանել։
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների և անբասիր աշխատանքի համար մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ՝ մինչև երկու ավելի բարձր դիվանագիտական աստիճան կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ:
5. Արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:»:
Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. |
Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակման համար սահմանափակումները |
1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները։»:
Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի «առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով և (կամ)» բառերը հանել։
Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Վարչապետի աշխատակազմից և պետական կառավարման համակարգի, բացառիկ դեպքերում պետական անվտանգության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով այլ մարմիններից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և նշված մարմինների միջև գրավոր համաձայնության դեպքում:».
2) 4-րդ մասի «քաղաքացիական» բառը փոխարինել «այլ պետական» բառերով:
Հոդված 10. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Կադրերի ռեզերվում գրանցվում են նաև դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:».
2) 4-րդ մասը «դիվանագիտական ծառայության ստաժի մեջ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով:
Հոդված 11. Օրենքի 37-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «վարքագծի կանոնների խախտումը» բառերից հետո լրացնել «, անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները և իրավիճակային շահերի բախման դեպքերը» բառերով.
2) 2-րդ մասը «վարքագծի կանոնների խախտումների» բառերից հետո լրացնել «, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի» բառերով:
Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին հոդվածով.
«Հոդված 42.1. |
Դիվանագիտական ծառայության և դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործը |
1. Դիվանագիտական ծառայության և դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործը վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։»:
Հոդված 13.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող գլխավոր քարտուղարը շարունակում է պաշտոնավարել մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի հաստատումը: Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը հաստատվելուց հետո գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցվում է Կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի թիվ 792-Ն որոշմամբ սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով տվյալ պաշտոնին նշանակում կատարելը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-405-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|