Basic information
Number
N 1393-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (05.12.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.01.15/2(242)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
04.12.2006
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
04.12.2006
Effective date
05.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 դեկտեմբերի 2006 թվականի N 1393-Ա
ք. Երևան 

Հ Ր Ա Մ Ա Ն

«Ամադա» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Ամադա» ՍՊԸ-ին 2002 թվականի դեկտեմբերի 25-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ - XX- 000151 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Ամադա» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան