ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 16-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 12
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Հոդված 51. |
Անցումային դրույթ |
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով ավագ և միջին բուժաշխատողների համար սույն օրենքով նախատեսված ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը չի տարածվում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ և միջին բուժաշխատողների վրա մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, տարածվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ծագած հարաբերությունների վրա և գործում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 29 Երևան ՀՕ-359-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2023 թվական: