ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 14-ին
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 6-րդ մասում ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «սույն օրենքով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»» բառերով:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ավագանու նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտերն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով և նույն ժամկետում տեղադրվում քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:»:
Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Քաղաքապետի իրավական ակտերն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով (բացառությամբ աշխատանքային հարաբերություններից բխող իրավական ակտերի) և նույն ժամկետում տեղադրվում քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:»:
Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Քաղաքապետի իրավական ակտերն ուժի մեջ են մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասում ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով» բառերը փոխարինել ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 28 Երևան ՀՕ-354-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|