Basic information
Number
N 1839-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.01.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.01.17/4(528) Հոդ.52
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.12.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.12.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
28.12.2006
Effective date
18.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 28 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1839-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպատակով նախատեսված միջոցները բաշխելու մասին» N 216-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետում «Ձյուդոյի տատամի (12 մ x 12 մ)» բառերը փոխարինել «Ըմբշամարտի գորգ-ծածկոցով (12 մ x 12 մ)» բառերով.

բ) որոշման N 2 հավելվածի «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» բաժնի 6-րդ կետում, «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» բաժնի 13-րդ կետում և «Հայաստան» մարզական միություն» բաժնի 3-րդ կետում «Ձյուդոյի տատամի» բառերը փոխարինել «Ըմբշամարտի գորգ-ծածկոցով (12 մ x 12 մ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 23
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation