ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 2-րդ կետից հանել «Սույն կետով սահմանված գործարքները կանխիկով իրականացվելու դեպքում հաշվետվություն տրամադրվում է, եթե դրանց գումարը հավասար է կամ գերազանցում է 5 միլիոն դրամը:» նախադասությունը.
2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) նոտարների և անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի նկատմամբ՝ նաև նվիրատվության գործարքների մասով՝ անկախ սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված չափերից.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 16 Երևան ՀՕ-333-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|