Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-329-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար

20».

2) 1-ին կետի «ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«թ) քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու համար, ներառյալ՝ համապատասխան վկայական տալը

 45».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

«8.1.

Տեսակապի միջոցով մատուցվող ծառայություններ

 
 

ա) տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով օտարերկրյա պետություններում վավերական՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար

90

 

բ) տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար

45

 

գ) տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար

45»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և» բառերը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 16

Երևան

ՀՕ-329-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական: