ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասում՝
1) «հերձումների և (կամ) հետազոտությունների» բառերը փոխարինել «դիահերձումների և (կամ) ձևաբանական հետազոտությունների» բառերով, իսկ «հերձում և (կամ) հետազոտություն» բառերը՝ «դիահերձում և (կամ) ձևաբանական հետազոտություն» բառերով.
2) «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42» բառերը հանել.
3) «24-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսվող պայմանների» բառերը փոխարինել «41-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված պայմանների կամ կարգերի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 16 Երևան ՀՕ-332-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|