Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-299-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 24.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«- վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու համար տարեկան

բազային տուրքի

100-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 59-62-րդ կետերով.

 

«59. վտանգավոր բեռների փոխադրման վարորդի մասնագիտական

վերապատրաստման վկայական տալու համար

բազային տուրքի

10-ապատիկի չափով

60․ վտանգավոր բեռների փոխադրման որակավորման քննություններ

հանձնելու համար

բազային տուրքի

10-ապատիկի չափով

61․ վտանգավոր բեռների փոխադրման անվտանգության մասնագետի

մասնագիտական վերապատրաստման վկայական տալու համար

բազային տուրքի

40-ապատիկի չափով

62․ վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի

հաստատման վկայական տալու համար

բազային տուրքի

10-պատիկի չափով»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. հոկտեմբերի 23

Երևան

ՀՕ-299-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2023 թվական: