Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-289-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից։».

2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) անձինք, որոնց ընտրվելու դեպքում կխախտվի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ յուրաքանչյուր սեռի ներկայացվածության պահանջը:»:

 

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը «հեղինակավոր մասնագետ է» բառերից հետո լրացնել «, որի ընտրվելու դեպքում չի խախտվի սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ յուրաքանչյուր սեռի ներկայացվածության պահանջը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) հանել «՝ սեռային ներկայացվածությամբ» բառերը.

2) «ժամկետով:» բառից հետո լրացնել «Կարգավորող պետական մարմնում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից։» նախադասությունով։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հոկտեմբերի 3

Երևան

ՀՕ-289-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական: