Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-276-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի սեպտեմբերի 13-ին

 

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով» բառերով և նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետը «որոշման» բառից հետո լրացնել «(վարչական ակտի)» բառերով․

2) 6.1-ին կետից հանել «և սպասարկման» բառերը․

3) 7-րդ կետի «անձի ֆունկցիոնալությունը գնահատող» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը «միջոցով» բառից հետո լրացնել «՝ վարչական վարույթի էլեկտրոնային գործի հիման վրա: Վարչական ակտն ընդունվում է ինքնաշխատ՝ առանց ստորագրության» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը վերջին «վրա» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունների սահմանումը» բառերով:

 

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում դրանով նախատեսված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. սեպտեմբերի 22

Երևան

ՀՕ-276-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական: