Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-259-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հուլիսի 13-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝

1) 12.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12.1. Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների, հրագործական արտադրատեսակի (բացառությամբ կենցաղային նշանակության I և II դասերի արտադրատեսակների) վաճառքը թույլատրվում է բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.2-րդ մասով.

«12.2. Արգելվում է կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակի վաճառքը 16 տարին չլրացած անձանց:»:

 

Հոդված 2․ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «9-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերից հետո լրացնել «, 12.1-ին մասի» բառերով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. օգոստոսի 3

Երևան

ՀՕ-259-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2023 թվական: