ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հուլիսի 13-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19․1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու համար (6 ամիս գործողության ժամկետով) |
բազային տուրքի հնգապատիկի չափով»։ |
Հոդված 2. Օրենքի 19.1-ին հոդվածի 12-րդ մասում՝
1) «քաղաքացիական» բառից հետո լրացնել «և ծառայողական» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով․
«դ) ծառայողական զենք ձեռք բերելու համար |
բազային տուրքի |
Հոդված 3. Օրենքի 19․1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մասով․
«12.1. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներին` հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար (6 ամիu գործողության ժամկետով)՝
բազային տուրքի չափով»։ |
Հոդված 4. Օրենքի 19.1-ին հոդվածի 22-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«22. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ ձեռք բերելու համար (5 oր գործողության ժամկետով)՝
ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը զենքի համար
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի համար
գ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7.5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար
դ) յուրաքանչյուր միավոր երկար-ակոսափող կամ համակցված հրազենի համար
ե) զենքի 100-ական փամփուշտից բաղկացած խմբաքանակ ձեռք բերելու համար
զ) հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով
բազային տուրքի 10-ապատիկի չափով
բազային տուրքի 20-ապատիկի չափով
բազային տուրքի 25-ապատիկի չափով
բազային տուրքի հնգապատիկի չափով
բազային տուրքի հնգապատիկի չափով»: |
Հոդված 5. Օրենքի 19․1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ մասով.
«25. Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների համար՝
բազային տուրքի եռապատիկի չափով»։ |
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. օգոստոսի 3 Երևան ՀՕ-269-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2023 թվական: