Basic information
Number
թիվ 643-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.11.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.12.27/31(240)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
07.11.2006
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Signing date
10.11.2006
Effective date
08.11.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ


7 նոյեմբերի 2006 թ.

թիվ 643-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄՈՒԼՏԻ ԷՅՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով «ՄՈՒԼՏԻ ԷՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի հոկտեմբերի 18-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 51 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՄՈՒԼՏԻ ԷՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել    արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը «Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձորի պանսիոնատ» հասցեում իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան


2006 թ. նոյեմբերի 10
Երևան