ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 249-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումով ներկայացված շարժական գույք հանդիսացող գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջների դեպքում գրավի առարկայի վրա բռնագանձումը տարածվում է նոտարի արձակած կարգադրության ուժով։»։
Հոդված 2. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) ներկայացվել է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում մինչև գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրության վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու պահը, իսկ եթե հետագայում չեղյալ է ճանաչվել նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը՝ մինչև չեղյալ ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահը.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-228-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: