Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-224-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետից հանել «, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 3.1-ին մասի «ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 տոկոսը» բառերը փոխարինել «հավելավճարի գումարը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով» բառերով.

2) 10-րդ մասի «9-12-րդ» բառերը փոխարինել «9-12.1-ին» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասում «վերահաշվարկվում» և «վերահաշվարկված» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաշվարկվում» և «հաշվարկված» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 13-րդ մասի «8-12-րդ» բառերը փոխարինել «8-11-րդ» բառերով.

2) 17-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-21-րդ մասերով.

«18. Սույն օրենքով կենսաթոշակ նշանակվում է նաև պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձին, որն այդ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունեցել է առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ և բավարարում է սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պայմանները: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասի համաձայն հաշվառված անձանց, որոնց կենսաթոշակի չափը հաշվարկվում է այդ մասով սահմանված կարգով:

19. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնից, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի չափը, սույն հոդվածի 18-րդ մասի համաձայն, սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկելիս հիմք են ընդունվում սույն մասում նշված ինքնավար պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափն ու հավելավճարը:

20. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը նշանակված կենսաթոշակները, սույն հոդվածի 18-րդ մասով նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքով նշանակված կենսաթոշակներ:

21. Եթե կենսաթոշակառուի կենսաթոշակը հաշվարկվել է սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված կարգով, ապա նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, իսկ կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:»:

 

Հոդված 6. Օրենքի 1-ին հավելվածում՝

1) վերնագրի «1-ին մասի 8-րդ» բառերը փոխարինել «2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ» բառերով.

2) 3-րդ կետի 4-րդ ենթակետի «Անշարժ գույքի կադաստրի» բառերը փոխարինել «Կադաստրի» բառով, իսկ 28-րդ ենթակետի «Սոցիալական ապահովության» բառերը՝ «Միասնական սոցիալական» բառերով.

3) 4-րդ կետի 12-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիսի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա, և նշանակված կամ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հաշվարկված կենսաթոշակները հաշվարկվում են նշանակման կամ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հաշվարկման օրվանից (այդ մասում նշված կարգով):

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հուլիսի 18

Երևան

ՀՕ-224-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: