Basic information
Number
ՆՀ-68-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (10.07.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.07.09/36(271) Հոդ. 628
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
26.06.2003
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
26.06.2003
Effective date
10.07.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՆՀ-1159-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-1159-Ն հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունում և կառուցվածքում «հաշվապահական հաշվառման և ֆինանսների բաժին» բառերը փոխարինել «հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչություն» բառերով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. հունիսի 26
Երևան
ՆՀ-68-Ն