Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-219-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 11.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 15-ին

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «մասին» բառից հետո լրացնել «, բացառությամբ 3.1-ին մասով սահմանված դեպքի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է, երբ առկա են տեղեկություններ պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև նրանց կողմից ներմուծվող ապրանքի խմբաքանակի, այդ թվում՝ առևտրային անվանման, ազդող նյութի, ազդող նյութի պարունակության, պատրաստուկային ձևի վերաբերյալ՝ պահպանելով սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգը:»:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը «չգրանցված,» բառից հետո լրացնել «բացառությամբ «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծվածների,» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ և 15-րդ կետերը «ագրոքիմիկատներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքի 1-ին հոդվածը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հուլիսի 10

Երևան

ՀՕ-219-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական: