Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-196-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 29.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասը «տուժած,» բառից հետո լրացնել «ընտանիքում բռնության ենթարկված,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետից հանել «ինչպես նաև» բառերը, իսկ նույն կետը «հաշվառում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անչափահասների հանցավորության կանխարգելմանն ուղղված աշխատանքներ ու միջոցառումներ.» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

 «6) Կառավարության սահմանած կարգով իրականացնելու, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների, այն անձանց, որոնց նկատմամբ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն, պատժի կատարումը հետաձգվել է, քրեակատարողական հիմնարկներից և կարգապահական գումարտակից պատիժը լրիվ կրելուց ազատված անձանց, կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտում կատարած անձանց, պոռնկությամբ զբաղվող անձանց, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հաշվառված` ալկոհոլամոլություն, թմրամոլություն, դեղամոլություն կամ թունամոլություն ախտորոշում կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, ինչպես նաև մշտական բնակության վայր չունեցող թափառաշրջիկ կամ մուրացիկ անձանց պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում:»։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։

Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հունիսի 28

Երևան

ՀՕ-196-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան