ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի մայիսի 24-ին
«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-171-Ն օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. | Հատուկ առաքման սակագինը |
1. Հատուկ առաքման սակագնի ձևավորման հիմքում ընկած է ծախսածածկման սկզբունքը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հունիսի 12 Երևան ՀՕ-183-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|