Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-577-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 21-րդ հոդվածի 1-ին մասում «համաձայնեցման և համագործակցության» բառերը փոխարինել «համաձայնեցման, համագործակցության և արագացված» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասը «վերաքննիչ քրեական դատարանը» բառերից հետո լրացնել «, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «համաձայնեցման» բառից հետո լրացնել «կամ արագացված» բառերով։

 

Հոդված 4. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-ին կետով.

«23.1) դատարանին միջնորդելու՝ կիրառելու արագացված վարույթ.»։

 

Հոդված 5. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը «համաձայնեցման կամ համագործակցության» բառերից հետո լրացնել «կամ արագացված» բառերով։

 

Հոդված 6. Օրենսգրքի 260-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին» բառերը փոխարինել «Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին (այսուհետ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան)» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վերաքննիչ քրեական դատարանին ընդդատյա են բոլոր այն վարույթները, որոնցով առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել, բացառությամբ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտերի դեմ բերված վերանայման բողոքներով վարույթների, որոնք ընդդատյա են վերաքննիչ hակակոռուպցիոն դատարանին:».

3) 4-րդ մասի «վերաքննիչ քրեական» բառերը փոխարինել «վերաքննիչ հակակոռուպցիոն» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «համաձայնեցման վարույթ» բառերից հետո լրացնել «կամ արագացված վարույթ» բառերով։

 

Հոդված 8. Օրենսգրքի 318-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «Համաձայնեցման վարույթ» բառերից հետո լրացնել «կամ արագացված վարույթ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդության առկայության դեպքում դատարանն իրականացնում է սույն օրենսգրքի 55.1-ին գլխով նախատեսված հարցերի քննարկում:»։

 

Հոդված 9. Օրենսգրքի 333-րդ հոդվածի 4-րդ մասը «պահանջելու» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում հարցում կատարելու միջոցով,» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ 55.1

 

ԱՐԱԳԱՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 464.1. Արագացված վարույթ կիրառելու հիմքը

 

1. Դատարանը արագացված վարույթ կիրառում է հանրային մեղադրանքով նախնական դատալսումների ընթացքում՝ մեղադրյալի միջնորդության հիման վրա:

2. Արագացված վարույթ չի կարող կիրառվել, եթե՝

1) մեղադրյալը մեղադրվում է առանձնապես ծանր հանցանք կատարելու համար.

2) վարույթում ներգրավված մի քանի մեղադրյալից առնվազն մեկն առարկում է արագացված վարույթ կիրառելու դեմ.

3) մեղադրյալը չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու.

4) արագացված վարույթ կիրառելու դեմ փաստարկված առարկում է հանրային մեղադրողը կամ տուժողը:

 

Հոդված 464.2. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդության լուծումը

 

1. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննարկում է նախնական դատալսումների ընթացքում՝ մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի պարտադիր մասնակցությամբ: Դատարանը միջոցներ է ձեռնարկում արագացված վարույթ կիրառելու միջնորդության վերաբերյալ տուժողի կարծիքը պարզելու համար:

2. Միջնորդություն ներկայացնելուց հետո հանրային մեղադրողը ներկայացնում է մեղադրանքի փաստական հիմքը, ինչպես նաև մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը:

3. Միջնորդությունը քննարկելիս դատարանը մեղադրյալին հարցնում է, թե արդյոք նրան պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն է արդյոք նա մեղադրանքի հետ, պնդում է արդյոք արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, արդյոք միջնորդությունը ներկայացվել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը արդյոք նա խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արդյոք արագացված վարույթ կիրառելու հետևանքները:

4. Դատարանը բավարարում է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 464.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, բացակայում են սույն օրենսգրքի 464.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված` արագացված վարույթի կիրառումը բացառող հանգամանքները, ինչպես նաև եթե մեղադրյալը համաձայն է իրեն մեղսագրվող արարքին, միջնորդությունը ներկայացրել է կամավոր և գիտակցում է իր միջնորդության բնույթը և հետևանքները:

5. Դատարանը որոշում է կայացնում արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը մերժելու և նախնական դատալսումները ընդհանուր կարգով շարունակելու մասին, եթե՝

1) մեղադրյալին մեղսագրվող արարքն ակնհայտորեն կատարվել է մեղադրյալ չհանդիսացող այլ անձի կողմից կամ նրա մասնակցությամբ.

2) մեղադրյալին մեղսագրվող արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին.

3) սույն հոդվածի 3-րդ մասի հարցերից որևէ մեկին տրվում է ժխտական պատասխան:

6. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով ապացույցների հետազոտում չի իրականացնում և որոշում է կայացնում լրացուցիչ դատալսումներ անցկացնելու մասին:

 

Հոդված 464.3. Արագացված վարույթով լրացուցիչ դատալսումները

 

1. Արագացված վարույթով լրացուցիչ դատալսումների ընթացքում դատարանը քննարկում է սույն օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի 2-9-րդ կետերով և 11-րդ կետով նշված հարցերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարցերի քննարկումն ավարտելուց հետո դատարանը հեռանում է առանձին սենյակ` հայտարարելով դատավճռի հրապարակման վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը:

 

Հոդված 464.4. Արագացված վարույթով դատավճիռ կայացնելը

 

1. Արագացված վարույթի արդյունքով դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ սույն օրենսգրքի 347-350-րդ հոդվածներով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

2. Դատարանը արագացված վարույթի արդյունքով մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ՝ հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթները:

3. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարույթային ծախսերը մեղադրյալից ենթակա չեն բռնագանձման:

4. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է նաև դատավճիռը բողոքարկելու` սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:

 

Հոդված 464.5. Արագացված վարույթով դատավճռի բողոքարկման սահմանները

 

 1. Սույն օրենսգրքի 464.4-րդ հոդվածին համապատասխան կայացված դատավճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, սակայն այն չի կարող բողոքարկվել սույն օրենսգրքի 373-րդ հոդվածով և 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերով:»:

 

Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունիսի 15-ից։

2. Մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ գործերով (վարույթներով) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած ակտերի դեմ բողոքները ներկայացվում են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:

3. Մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ մտնելը կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ գործերով (վարույթներով) վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտերի դեմ բողոքները ներկայացվում են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ:

4. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի գործելուց հետո սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված բողոքների քննության արդյունքով վարույթը նոր քննության փոխանցելու անհրաժեշտության դեպքում այն նոր քննության փոխանցում է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան:

(11-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-172-Ն)

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 27

Երևան

ՀՕ-577-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.05.2023, ՀՕ-172-Ն 08.06.2023, ՀՕ-577-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան