ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի մայիսի 24-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական արարողակարգի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-291-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «Ազգային ժողովի նախագահի» բառերից հետո լրացնել «, փոխվարչապետների» բառով, «արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների,» բառերից հետո՝ «փոխվարչապետների,» բառով և նույն կետից հանել «և այլ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի աղյուսակը «օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի պաշտոնական այց» պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«օտարերկրյա պետության փոխվարչապետի այց |
ղեկավար և մինչև 2 ուղեկցող անձ». |
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ վարչապետի որոշմամբ:».
3) 6-րդ մասի «Կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ:»:
Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստը «միջազգային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «և այլ միջազգային կառույցների» բառերով:
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հունիսի 12 Երևան ՀՕ-190-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|