Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-185-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մայիսի 24-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունում «հաղորդակցությունն ապահովող կապի» բառերը փոխարինել «եղանակով կնքվող պայմանագրի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4.1-ին գլխի վերնագրում «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՊԻ» բառերը փոխարինել «ԵՂԱՆԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 15.1-ին հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «հաղորդակցությունն ապահովող կապի» բառերը փոխարինել «եղանակով կնքվող պայմանագրի» բառերով.

2) 3-րդ մասում՝

ա. «Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը» բառերը փոխարինել «Էլեկտրոնային առևտրային հարթակը» բառերով,

բ. «պահպանելու» բառից հետո լրացնել «և անփոփոխ կերպով վերարտադրելու» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հունիսի 12

Երևան

ՀՕ-185-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2023 թվական: