ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի մայիսի 3-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 9-րդ և 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
«20) Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Գիտության կոմիտեն և Բարձրագույն որակավորման կոմիտեն միաձուլել՝ ստեղծելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատվում է սույն օրենքով վերակազմակերպված Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նոր կանոնադրությունը:
4. Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կանոնադրության ուժի մեջ մտնելու օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-157-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|