Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-152-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մայիսի 3-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 94.1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պահանջների խախտմամբ գործունեություն իրականացնելը

 

1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն առանց փորձաքննական դրական եզրակացության կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն օրենքի ուժով բացասական եզրակացություն ստացած հաշվետվության կամ փորձաքննական բացասական եզրակացության առկայության դեպքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

2. Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ՝ բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պահանջները կամ պայմանները չկատարելը, իսկ սահմանված ժամկետների դեպքում` սահմանված ժամկետներում չկատարելը կամ խախտելը կամ դրանցից շեղվելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի նշանակման օրվանից տեսչական մարմնի սահմանած ժամկետում փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ՝ բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պայմանները կամ պահանջները չկատարելը, պահանջների կամ պայմանների խախտումները կամ շեղումները չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մայիսի 29

Երևան

ՀՕ-152-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2023 թվական: