Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-142-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 11.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի ապրիլի 13-ին

 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» 2019 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան է ներկայացնում միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ:»:

 

Հոդված 2. Օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կառավարության որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում հայցադիմում.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում ժամանակային միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.»:

 

Հոդված 3. Օրենքի 8.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին, 6.1-ին և 8.1-ին կետերով.

«1.1) սույն հոդվածի 1-ին կետով սահմանված բանակցությունների արդյունքով կազմում է հաշտության համաձայնագիր, որը հաստատում է Կառավարությունը՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը.».

«6.1) միջազգային արբիտրաժային վեճերի կամ օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերի շրջանակներում բանակցված հաշտության համաձայնագիրը հաստատման է ներկայացնում Կառավարություն, որը հաստատում է այն՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը.».

«8.1) արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առնչությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության շահերն արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վարույթում.»:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) ներկայացնելու միջազգային դատարաններ, Եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ և միջազգային արբիտրաժային կենտրոններ գործուղվող իրավաբանների թեկնածությունը, որը հաստատում է վարչապետը: Հանրային ծառայող չհանդիսացող անձին վարչապետը որոշմամբ լիազորում է հանդես գալ սույն կետում նշված մարմիններում, և նրա հետ կնքվում է համապատասխան պայմանագիր.»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մայիսի 8

Երևան

ՀՕ-142-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան