Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-147-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 11.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի ապրիլի 13-ին

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում`

1) երկրորդ պարբերությունը`

ա. «1001 91 200 0» թվից հետո լրացնել «, 1002 10 000 0,» թվով,

բ. «1003 10 000 0» թվից հետո լրացնել «, 1004 10 000 0, 1008 60 000 0» թվերով.

2) ցանկի`

ա. 0407191100 ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«0407 11 000 0

Տնային հավերի բեղմնավորված ձվեր՝ ինկուբացիայի համար

0407 19

Բեղմնավորված ձվեր՝ ինկուբացիայի համար, այլ

0511 10 000 0

Ցուլի սերմնահեղուկ

0511 99 852

Սաղմեր

0511 99 853

Սերմնահեղուկ»,

բ. 1001 91 200 0 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

 «1002 10 000 0

Աշորա (սերմացու)»,

 գ. 1003 10 000 0 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«1004 10 000 0

Վարսակ (սերմացու)»,

 դ. 1005 10 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«1005 90 000 0

Եգիպտացորեն, այլ

1008 60 000 0

Տրիտիկալե

1109 00 000 0

Ցորենի սոսնձանյութ` չոր կամ հում»,

 ե. «1201 Սոյայի պտուղներ՝ կոտորակված կամ չկոտորակված» տողը հանել,

 զ. 1404 90 000 8 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«1504 20 900 0

Ձկան ճարպ, յուղ և դրա զտամասերը, բացի լյարդի ճարպից, այլ»,

 է. 1701 14 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«2303 10 900 0

Օսլայի արտադրության մնացորդներ և նույնանման մնացորդներ, այլ

2304 00 000

Կոպտոն և այլ կոշտ մնացորդներ, որոնք ստացվում են սոյայի յուղի զատման ընթացքում՝ չաղացած կամ աղացած, չհատիկավորված կամ հատիկավորված»,

ը. 3207100000 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«3403 11 000 0

Միջոցներ՝ տեքստիլ նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար»,

 թ. 4001 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«4007 00 000 0

Վուլկանացված ռետինե թելեր և կորդ»,

ժ. 4406 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

 «4503 10 100 0

Բնական խցանից պատրաստված խցաններ և խցափակիչներ՝ գլանաձև

4503 10 900 0

Բնական խցանից պատրաստված խցաններ և խցափակիչներ, այլ»,

ժա. 4801 00 000 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«4811 51 000 9

Թուղթ և ստվարաթուղթ` պատվածքով, ներծծված կամ պլաստմասսայով (բացառությամբ սոսինձների) մակաշերտված, սպիտակեցրած, 1 մ2-ի համար 150 գ-ից ավելի զանգվածով, այլ

4819 20 000 0

Ծալովի ստվարաթղթե տուփեր, արկղեր և տուփեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից

4821 10 100 0

Ամեն տեսակի պիտակներ և ապրանքանիշեր` թղթից կամ ստվարաթղթից, տպված, ինքնակպչուն

4822

Գլանակոճեր, կոճեր, մասրաներ և նույնանման բռնիչներ` թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից (ծակոտած կամ չծակոտած, ամրանավորված կամ չամրանավորված)»,

ժբ. 4904 00 000 0 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«5101

Բուրդ` չենթարկած սանդերքագզման կամ սանրագզման

5102

Կենդանիների մազ` բարակ կամ կոշտ, սանդերքագզման կամ սանրագզման չենթարկած»

ժգ. 5104 00 000 0 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«5105

Բուրդ և կենդանիների բարակ կամ կոշտ մազ` սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված (ներառյալ՝ սանրագզման ենթարկված բրդի կտորտանքը)»,

ժդ. 5108 ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«5108

Մանվածք կենդանիների բարակ մազից (ապարատային կամ սանրային մանման)՝ չբաժնեծրարած՝ մանրածախ վաճառքի համար»,

ժե. 520100 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«5202

Բամբակյա մանրաթելի մնացուկներ (ներառյալ՝ մանվածքային մնացուկները և փխրունացրած հումքը)»,

ժզ. 5205 ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«5205

Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)` բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար՝ չբաժնեծրարված»,

ժէ. 5206 ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«5206

Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)` բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար՝ չբաժնեծրարված»,

 ժը. 5503 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«5504

Արհեստական մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում չանցած

5505

Քիմիական մանրաթելերի մնացուկներ (ներառյալ` սանրային քոլքը, մանվածքային մնացուկները և փխրունացրած հումքը)

5506

Սինթետիկ մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում անցած

5507 00 000 0

Արհեստական մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում անցած»,

ժթ. 60 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«6310

Լաթեր` օգտագործված կամ նոր, թոկերի, պարանների, ճոպանների ու մետաղաճոպանների կտորներ և թոկերից, պարաններից, ճոպաններից կամ մետաղաճոպաններից պատրաստված արտադրատեսակներ` մանածագործական նյութերից, օգտագործված»,

ի. 7209169000 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«7210 70 100 0

Սպիտակ թիթեղ և արտադրատեսակներ գալվանական կամ այլ պատվածքով` քրոմի օքսիդներով կամ քրոմով և քրոմի օքսիդներով, լաքապատված»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրը և տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող ներմուծումների վրա, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում Oրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունից բխող՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը, սակայն ոչ ուշ, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամիս հետո։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մայիսի 8

Երևան

ՀՕ-147-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական: