ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի ապրիլի 13-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 435-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «համատեղ իրավական ակտով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Անշարժ գույքի վրա արգելանք դնելու դեպքում հարկային մարմինն անհրաժեշտ փաստաթղթերը անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից սկսած՝ մեկ տարվա ընթացքում:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահին և տարածվում է Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ներկայացման իրավահարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. մայիսի 8 Երևան ՀՕ-146-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|