Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-131-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 28.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի ապրիլի 13-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

26) թանկարժեք մետաղների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի (իրերի), այդ թվում՝ ոսկերչական և այլ իրերի), ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված՝ ԱՏԳ ԱԱ 7106, 7108, 7109 00 000 0, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարումը.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 7108 խմբի ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքների» բառերով:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից և կիրառվում է 2023 թվականի մայիսի 1-ից հետո կատարվող՝ ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքներին վերագրվող՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված ձեռքբերումների մասով առաջացած՝ ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների մասով:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. ապրիլի 28

Երևան

ՀՕ-131-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2023 թվական: