Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-127-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 26.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի ապրիլի 13-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 183.3-183.5-րդ հոդվածներով.

 

 «Հոդված 183.3. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելը

 

1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելը, որը հանգեցրել է խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով անցկացվող վարժական հավաքներին, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներին կամ զորախաղերին այդ տրանսպորտային միջոցների ներգրավման անհնարինության՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նույն արարքը, եթե կատարվել է կրկին վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

3. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները ռազմական դրության ժամանակ տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելը, որը հանգեցրել է ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցների ներգրավման անհնարինության՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

 

Հոդված 183.4. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը

 

1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով անցկացվող վարժական հավաքներին, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներին կամ զորախաղերին տարածքային զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված վայր և ժամկետում չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նույն արարքը, եթե կատարվել է կրկին վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

3. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները ռազմական դրության ժամանակ տարածքային զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված վայր և ժամկետում չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

 

Հոդված 183.5. Զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստ կրելը

 

1. Զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 235-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «կատարված),» բառից հետո լրացնել «183.3-183.5-րդ հոդվածներով,» բառերով.

2) 2-րդ մասի՝

ա. 1-ին կետը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «183.3-րդ, 183.4-րդ,» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) սույն օրենսգրքի 183.5-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` կայազորային ռազմական ոստիկանության պետը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. ապրիլի 25

Երևան

ՀՕ-127-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2023 թվական: