Basic information
Number
N 472-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (25.12.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.12.15/30(239) Հոդ.445
Enactment organisation
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Enactment date
17.11.2006
Signing organisation
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Signing date
17.11.2006
Effective date
25.12.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11106399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

17 նոյեմբերի 2006 թ.
ք. Երևան
N 472-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի՝

 

Հրամայում եմ՝

 

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2004 թվականի հունվարի 26-ի  «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն ու այդ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող ատեստավորման և մրցութային հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 16-Ն հրամանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

Հրամանով հաստատված N 1 հավելվածի՝

1) 11-րդ կետի «ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը» բառերը հանել.

2) 12-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում»:

Նախարար`

Հ. Պողոսյան