Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-108-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մարտի 22-ին

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «: Ընդ որում, ծրագրերի հերթականությունը պետք է սկսվի Հանրային հեռարձակողների ծրագրերից» բառերը փոխարինել «՝ կախված վերգետնյա հաճախականությունների սփռման տարածքից, նույն հերթականությամբ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերը եթեր են հեռարձակվում հետևյալ հերթականությամբ.

1) Հանրային հեռարձակողների տեսալսողական ծրագրերը, բացառությամբ սլոթի օգտագործման լիցենզիայով գործող Հանրային հեռարձակողների.

2) հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը.

3) մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը.

4) մարզային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը.

5) սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հանրային հեռարձակողները.

6) միջպետական պայմանագրի հիման վրա՝ Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը։»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. ապրիլի 12

Երևան

ՀՕ-108-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2023 թվական: