ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.1-ին և 39.2-րդ հոդվածներով.
«Հոդված 39.1. | Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը դատախազների խմբի կողմից |
1. Անհրաժեշտության դեպքում վերադաս դատախազի հանձնարարականով կարող է ստեղծվել դատախազների խումբ: Հանձնարարականի մեջ պետք է նշվեն բոլոր դատախազները, որոնց հանձնարարվում է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը, այդ թվում` դատախազների խմբի ղեկավարը:
Հոդված 39.2. | Դատախազների խմբի ղեկավարի և անդամների լիազորությունները |
1. Դատախազների խմբի ղեկավարը կազմակերպում է դատախազների խմբի աշխատանքը, ղեկավարում և համակարգում է մյուս դատախազների գործողությունները:
2. Դատախազների խմբի անդամն իրականացնում է սույն օրենսգրքի 38-րդ և 39-րդ հոդվածներով սահմանված լիազորությունները դատախազների խմբի ղեկավարի սահմանած շրջանակներում:
3. Սույն օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ և 19-րդ կետերով, 39-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված լիազորություններն իրականացնում է բացառապես դատախազների խմբի ղեկավարը:
4. Դատախազների խմբի ղեկավարը և անդամն իրականացնում են նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:»:
Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. մարտի 24 Երևան ՀՕ-103-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|