ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 9-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 ապրիլի 2000 թվականի, ՀՕ-49) 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) այլ պետություններում գրանցված` Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ ավտոմեքենայի տեսակի և բեռնատարողության`
| Ավտոմեքե- նայի տեսակը |
Բեռնատարողությունը կամ մարդատարողությունը |
Բնապահպանական վճարի դրույքաչափը (դրամ) | |
| Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության) պարունակության սահմանային թույլատրելի` | |||
| նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում |
նորմաների սահմաններից ավելի` վերոգրյալ նյութերից առնվազն մեկի գծով արտանետումների դեպքում | ||
| Մարդատար ավտոմեքե- նաներ |
թեթև մարդատար |
2 500 |
5 000 |
| մինչև 12 տեղանոց ավտոբուսներ |
5 000 |
10 000 | |
| 12 և ավելի տեղանոց ավտոբուսներ |
10 000 |
20 000 | |
| Բեռնատար ավտոմեքե- նաներ |
մինչև 8 տ բեռնատարողությամբ | 5 000 |
10 000 |
| 8-20 տ բեռնատարողությամբ |
10 000 |
20 000 | |
| 20 և ավելի տ բեռնատարողությամբ |
15 000 |
30 000»: | |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|