ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-23-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «կենդանի վերափոխված օրգանիզմների, գենային ինժեներիայի» բառերը փոխարինել «գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-16-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական: